ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հրավիրում է մասնակցելու «Միասին ասեք ձեր խոսքը». «50/50» վերապատրաստման դասընթացին

19 հոկտեմբեր 2018
Նոյեմբերի 5-10-ը Իջևանում կանցկացվի «50/50» վերապատրաստման դասընթացը: Այն նախատեսված է Հայաստանում երիտասարդների հետ համագործակցող պետական մարմինների ներկայացուցիչների և երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: 

«50/50» ուսումնական դասընթացի ձևաչափը ենթադրում է կառավարական և հասարակական սեկտորների հավասար թվով ներկայացուցիչների մասնակցություն, աշխատանք Հայաստանի տարբեր շրջանների երիտասարդների հետ, և նպատակ ունի ամրապնդելու նրանց համագործակցությունն ու գործընկերությունը երիտասարդական քաղաքականության և երիտասարդական աշխատանքի զարգացման մեջ՝ որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների անմիջական ներգրավմամբ: 

Մասնակիցները պետք է ապահովեն ծրագրի շարունակականությունը` հանդես գալով որպես «տարածողներ» և օգտվելով օժանդակ կառույցներից կամ նախագծերից, որոնք դասընթացից հետո կառաջարկվեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից: 

Այս վերապատրաստման դասընթացը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Եվրոպայի խորհրդի երիտասարդական վարչության միջև համագործակցության արդյունքն է, և առաջին անգամ իրականացման վայր ընտրվել է 2018 թվականի Երիտասարդական մայրաքաղաք Իջևանը: 

Դասընթացը միմյանց հետ կմիավորի 26 մասնակցի՝ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից: Դասընթացը նպատակ ունի բարելավելու մասնակիցների հմտությունները, զարգացնելու Հայաստանում երիտասարդական քաղաքականության գործընթացներին երիտասարդների մասնակցությունը, հատկապես տեղական մակարդակում, և իրականացնելու երիտասարդության մասնակցությունը խթանող ծրագրեր` հիմնվելով երիտասարդների մասնակցության վերաբերյալ Վերանայված Եվրոպական խարտիայի սկզբունքների և «Երիտասարդների իրավունքների հասանելիության» վերաբերյալ հանձնարարականի վրա: 

Դասընթացի խնդիրներն են` 
1. Մշակել երիտասարդության մասնակցության և երիտասարդական քաղաքականության վերաբերյալ իրավունքի վրա հիմնված մոտեցման ընդհանուր ըմբռնումը: 
2. Քննարկել ընթացիկ իրավիճակը, երիտասարդության ոլորտում վերջին նախաձեռնություններն ու զարգացումները, և վերլուծել տարբեր շահագրգիռ կողմերի, այդ թվում` տեղական իշխանությունների ունեցած դերակատարությունը Հայաստանի երիտասարդական քաղաքականության մեջ: 
3.Ուսումնասիրել, վերլուծել և անդրադառնալ երիտասարդների մասնակցության առկա ձևերին, գործիքներին ու մեթոդներին, դրանց հասանելիությանը, արդյունավետությանն ու համապատասխանությանը Հայաստանի երիտասարդների տարբեր խմբերի, մասնավորապես`գյուղական բնակավայրերի երիտասարդների համար: 
4. Զարգացնել մասնակիցների գիտելիքները տեղական ու տարածաշրջանային կյանքում երիտասարդների մասնակցության վերաբերյալ Վերանայված Եվրոպական խարտիայի և «Երիտասարդների իրավունքների հասանելիություն» հանձնարարականի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել, թե ինչպես կիրառել դրանք հայաստանյան իրականության մեջ: 
5. Զարգացնել մասնակիցների հմտությունները, դյուրացնել երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում տեղական, տարածաշրջանային ու ազգային մակարդակներում ոլորտի տարբեր շահագրգիռ կողմերի միջև համագործակցության ամրապնդման գործում: 
6. Նպաստել մասնակիցների միջև երկխոսության ու համագործակցության բարելավմանը այնպիսի նոր նախաձեռնությունների համար, որոնք կպահպանեն ու կամրապնդեն երիտասարդության մասնակցությունը, հատկապես գյուղական բնակավայրերում: 
7. Զարգացնել գիտելիքները և ամրապնդել Եվրոպայի խորհրդի ու Հայաստանի երիտասարդական քաղաքականության դերակատարների միջև եղած համագործակցությունը: 

Դասընթացը հիմնված է «50-50 սկզբունքի» վրա, որը կներգրավվի երիտասարդների և երիտասարդական աշխատանք կատարող ոչ պետական կառույցների անդամների, որոնք ևս հետաքրքրված են երիտասարդական աշխատանքներով, ինչպես նաև երիտասարդության հարցերով զբաղվող պետական հատվածի ներկայացուցիչների, հատկապես գյուղական համայնքներից: Դասընթացները բաց են երիտասարդների, ղեկավարների կամ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, նախաձեռնող խմբերի, երիտասարդական ակումբների և քաղաքացիական հասարակության այլ կառույցների և կառույցների ներկայացուցիչների համար, որոնք ունեն մասնավորապես գյուղական վայրերում երիտասարդների հետ կամ նրանց համար աշխատելու փորձ: Ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, տարածքային մարմիններ, նախարարություններ և նրանց հետ փոխկապակցված անձինք, որոնք աշխատում են երիտասարդների, պետական և համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների հետ, որոնք ունեն ֆունկցիոնալ պարտականություններ երիտասարդական նախագծերի վրա աշխատելու համար: 


Բոլոր թեկնածուները պետք է. 
1. Ունենան ներուժ և ցուցաբերեն պատրաստակամություն կիսվել գիտելիքներով և փորձով դասընթացից հետո, հետևյալ կերպ՝
- որպես երիտասարդական և քաղաքացիական հասարակության ոլորտի ներկայացուցիչներ հետագայում նախաձեռնել կազմակերպել և ներգրավված լինել նախագծերի և միջոցառումների մեջ, որոնք հիմնված կլինեն երիտասարդության ներգրավվածության և միջմշակութային համագործակցության վրա, 
- որպես պետական հատվածի ներկայացուցիչներ հետագայում նախաձեռնել և կազմակերպել ներգրավվածության կանոնակարգի մշակման և իրագործման գործընթացներ և ծրագրեր: 
2. Լինել բաց և պատրաստակամ հանրային և քաղացիական հասարակության ներսում և բոլոր ոլորտներում համագործակցելու համար: 
3. Լինել 18 տարեկան և ավելի: 
4. Հասանելի լինեն դասընթացի ամբողջ տևողության համար: 
5. Անգլերենի և / կամ ռուսերենի իմացությունը կդիտվի որպես լրացուցիչ առավելություն: 

Թեկնածուների ընտրությունը կկատարվի ինչպես ըստ իրենց կազմակերպությունների ունեցած առաջնահերթությունների, այնպես էլ խմբում գենդերային և աշխարհագրական (հնարավորության դեպքում Հայաստանի բոլոր մարզերից ներկայացուցիչներ ընդգրկելով) հավասարակշռությունը պահպանելով, նաև կազմակերպությունների բազմազանությունը և ծագումը հաշվի առնելով: 

Կեցության և սննդի ծախսերը տրամադրում է կազմակերպիչ կողմը, որը ներառում է սկսած 2018 թվականի նոյեմբերի 5-ի ճաշի կազմակերպում մինչև 2018 թվականի նոյեմբերի 11-ի նախաճաշ: Ճամփորդական ծախսերը դեպի Իջևան և Իջևանից կփոխհատուցվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից: Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն տեղափոխման վերաբերյալ բոլոր գործընթացներին նախապես: 

Հայտագրման և մասնակիցների ընտրության կարգը. 
Բոլոր դիմորդները պետք է լրացնեն էլեկտրոնային հայտը մինչև 2018 թվականի հոկտեմբերի 27-ը, ժամը 23:59-ը: Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն իրենց մասնակցության մասին մինչև սույն թվականի նոյեմբերի 2-ը:
Ետ գնալ