ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թվականների ռազմավարության աշխատանքային խմբի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամների ընդգրկման համար հայտարարել է մրցույթ:

14 ապրիլ 2017
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երիտասարդական աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդական քաղաքականության և երիտասարդական աշխատանքի տեղական և միջազգային փորձագետներ, երիտասարդական հետազոտողներ: 

Աշխատանքային խմբում մրցութային կարգով ընդգրկվելու են ոչ պետական հատվածը ներկայացնող 5 անդամ: Դիմում-հայտերը` համաձայն կից ներկայացվող հաստատված ձևի, և ինքնակենսագրականները (CV) մինչև 2017 թվականի ապրիլի 25-ը ներառյալ թղթային և էլեկտրոնային (խտասկավառակի վրա) տարբերակով անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչություն (ք. Երևան, Աբովյան 9, 227 աշխատասենյակ, հեռ. 011 54-69-31):

Ընտրության ժամանակ առավելությունը տրվելու է քաղաքականության մշակման փորձ ունեցող դիմորդներին: 

Աշխատանքային խմբում աշխատանքը իրականացվելու է հասարակական հիմունքներով:
Բեռնել
Ետ գնալ