ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի մասին

03 դեկտեմբեր 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) տեղեկացնում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնի վերաբերյալ. 

Մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության մանկապատանեկան սպորտի զարգացման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 32-3.2-11): 

Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի լիազորությունների շրջանակներում Նախարարության համակարգի մանկապատանեկան մարզադպրոցների և օլիմպիական հերթափոխի քոլեջների գործունեության հետ կապված աշխատանքներին, իրականացնում այդ կազմակերպությունների գործունեության վերլուծություն, միտումների և օրինաչափությունների ուսումնասիրում, ռազմավարության հայեցակարգի մշակում, իրականացնում է բաժնի փաստաթղթային սպասարկումը, փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքներ, կատարում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ պարտականություններ:

• Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` 
1)ունի (0223) կամ (0333) ֆիզիկական կուլտուրա (մարմնակրթություն) և սպորտ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ. 
2)ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, <<Քաղաքացիական ծառայության մասին>>, <<Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին>>, <<Մանկապատանեկան սպորտի մասին>>, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>>, <<Բաժնետիրական ընկերությունների մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 11-ի N 701-Լ որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. 
3) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը. 
4) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. 
5)տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N 1-2): 

•Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
•Աշխատավարձը` համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի: 
•Աշխատավայրը` ք.Երևան, Աբովյան 9, հեռ.՝ 011528595, msy@msy.am 
•Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 09:30-ից մինչև 12:30-ը: 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2018թ. դեկտեմբերի 6-ը ներառյալ: 
•Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` 
1)անձնագիր (և անձնագրի պատճեն).
2)դիմում. 
3)տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին. 
4)արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք. 
5)մեկ գունավոր լուսանկար` 3X4 սմ չափսի: 

Դիմումները ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Աբովյան 9, 2-րդ հարկ, 209 սենյակ, հեռ. 011 52-85-95):
Ետ գնալ