ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն քաղաքացիական ծառայության թափուր հաստիքի մասին

02 մայիս 2019

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոն զբաղեցնելու մասին.

Բյուջետային ֆինանսավորման և ծրագրերի համակարգման վարչության բյուջետային ծրագրավորման և ֆինանսավորման բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր՝ 32-4.1-8)

Կազմում է իրավական-փորձագիտական եզրակացություն Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացվող օրենքների, միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) և այլ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ, սահմանված կարգով դատական մարմիններում հանդես է գալիս որպես Նախարարության ներկայացուցիչ, իրականացնում է Նախարարի նորմատիվ բնույթի իրավական ակտերի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցման ներկայացնելու աշխատանքները, Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

1)առնվազն միջնակարգ կրթություն.

2)Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 11-ի N 701-Լ որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

3)ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

4)տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

· Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

·Աշխատավարձը` համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի:

·Աշխատավայրը` ք.Երևան, Աբովյան 9, հեռ.՝ 011528595, msy@msy.am

· Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 09:30-ից մինչև 12:30-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019թ. մայիսի 7-ը ներառյալ: 

·Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1)անձնագիր (և անձնագրի պատճեն).

2)դիմում.

3)տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների) կամ վկայականի(ների)` բնօրինակների հետ միասին.

4)արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.

5)մեկ  գունավոր լուսանկար` 3X4 սմ չափսի:

Դիմումները ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Աբովյան 9, 2-րդ հարկ, 209 սենյակ, հեռ. 011 52-85-95):

 

 

 

 

 

Ետ գնալ