ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն` Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակին նվիրված բարության համաշխարհային երիտասարդական առաջին համաժողովի վերաբերյալ

25 հունիս 2019
2019 թ. օգոստոսի 20-23-ը Նյու Դելիում (Հնդկաստան) տեղի է ունենալու Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակին նվիրված բարության համաշխարհային երիտասարդական առաջին համաժողովը: 

Համաժողովը կազմակերպիչն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթություն հանուն խաղաղության և կայուն զարգացման Մահաթմա Գանդիի ինստիտուտը: Համաժողովի նպատակն է երիտասարդներին տալ կենսական կարևոր կարողություններ, ոգեշնչել, ընդլայնել նրանց հնարավորությունները և թույլ տալ նրանց փոխվելու և կառուցելու երկարատև խաղաղություն իրենց համայնքներում: 

Համաժողովին մասնակցելու համար հարկավոր է առցանց գրանցվել մինչև ս. թ. հունիսի 30-ը https://unesco-mgiep.typeform.com/to/mGIvKH կայքէջում: Համաժողովի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ https://mgiep.unesco.org/wyc2019 կայքէջից:
Բեռնել
Ետ գնալ