ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն ՀՀ հավաքական թիմերի կազմում (ներառյալ՝ հաշմանդամային սպորտը) օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի նշանակման 2019 թվականի գործընթացը սկսելու մասին

07 նոյեմբեր 2018
Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում (ներառյալ՝ հաշմանդամային սպորտը) օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի նշանակման 2019 թվականի գործընթացը սկսելու նպատակով մինչև ս. թ. դեկտեմբերի 5–ը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ներկայացնել թեկնածուների փաստաթղթերը` ստորև ներկայացված 1,2,3,4,5,6 ձևերին համապատասխան, ինչպես նաև մարզական արդյունքը հաստատող փաստաթուղթը (մրցումների արձանագրությունները): 

Ներկայացվող տեղեկությունները լրացնել լրիվ, պահանջվող տեղեկության բացակայության դեպքում կատարել համապատասխան նշում: 

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչություն` (011)52-86-55 հեռախոսահամարով:
Բեռնել Բեռնել
Ետ գնալ