ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն՝ ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդական կազմակերպությունների ֆորումին մասնակցելու մասին

16 նոյեմբեր 2018
Հասարակական կազմակերպությունների ղեկավարներին հրավիրում ենք մասնակցելու ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդական կազմակերպությունների ֆորումին:

2018 թվականի դեկտեմբերի 3-6-ը Մոսկվայում տեղի է ունենալու ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդական կազմակերպությունների ֆորում, որը կազմակերպում են ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի խորհուրդը, Երիտասարդության հարցերի դաշնային գործակալությունը, ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի բազային կազմակերպությունը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը, Ռուսաստանի երիտասարդական և մանկական միավորումների ազգային խորհուրդը:

Ֆորումի ընթացքում տեղի կունենան ԱՊՀ մասնակից-պետությունների միջազգային երիտասարդական համագործակցության 2021-2030 թվականների ռազմավարության, երիտասարդության իրավիճակի ինդիկատորների ցանկի, ինչպես նաև Համագործակցության տարածքում երիտասարդության շրջանում տեղի ունեցող գործընթացների քննարկումներ: Ֆորումում առանձին թեմա կլինի Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակի տոնակատարության համատեղ գործողությունների ծրագրի մշակումը: Տեղի կունենան նաև ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդական կազմակերպությունների հաջորդ՝ 2019 թվականի ֆորումի նախապատրաստման քննարկումներ: 

Ֆորումին հրավիրվում են մասնակցելու Հայաստանի Հանրապետության երիտասարդական հասարակական կազմակերպություններից՝ երկու ղեկավար, որոնց կեցության, սննդի և ավիափոխադրման ծախսերը կհոգան կազմակերպիչները: 

Խնդրում ենք ֆորումին մասնակցելու ցանկություն ունեցող երիտասարդական հասարակական կազմակերպությունների ղեկավարներին մասնակցության հայտը (ձևը կցված է) և ինքնակենսագրությունը ուղարկել erit.msy@gmail.com էլեկտրոնային հասցեով՝ մինչև 2018 թ. նոյեմբերի 21-ը: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կիրականացնի 2 մասնակցի ընտրություն և արդյունքների մասին կծանուցի դիմողներին՝ մինչև 2018 թ. նոյեմբերի 26-ը:
Բեռնել
Ետ գնալ