ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երևանի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի մագիստրոսի կրթական ծրագրով սպորտային հոգեբան մասնագիտությամբ ընդունելության անվճար տեղերի համար դիմելու մասին

07 հուլիս 2017
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման 2013-2017 թվականների և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2013-2017 թվականների ծրագրերին և ծրագրերի իրականացման միջոցառումների ցանկերին հավանություն տալու մասին» N 15 արձանագրային որոշման հավելված 4-ի 16-րդ կետը, ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի № 435-Ն որոշումը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի մագիստրոսի կրթական ծրագրով, «սպորտային հոգեբան» մասնագիտությամբ ընդունելության համար, հատկացվել է 2 անվճար տեղ (պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ): 

Ցանկացողները կարող են դիմել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (հասցե՝ Աբովյան 9) մինչև հուլիսի 11-ը՝ ներկայացնելով բակալավրի դիպլոմի պատճենը, անձնագրի պատճենը և 1 լուսանկար (3x4 չափսի): 

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն հետևյալ հեռախոսահամարով` (011) 52-86-55:
Ետ գնալ