ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Սպորտային բժշկություն» և «Հաշմանդամային սպորտ» մասնագիտությունների կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով անվճար տեղերի համար դիմելու մասին 

07 հուլիս 2017
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի թիվ 436-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի և 3-րդ կետի 3-րդ ենթակետի՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Սպորտային բժշկություն» և «Հաշմանդամային սպորտ» մասնագիտությունների կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով, անվճար (պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ) նպատակային ընդունելության համար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացվել է 2 անվճար տեղ: 

Նշված մասնագիտություններով սովորել ցանկացողները կարող են դիմել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (հասցե՝ Աբովյան 9) մինչև հուլիսի 11-ը՝ ներկայացնելով բակալավրի դիպլոմի պատճենը, անձնագրի պատճենը և 1 լուսանկար (3x4 չափսի): 

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն հետևյալ հեռախոսահամարով` (011) 52-86-55:
Ետ գնալ