ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դրամաշնորհային մրցույթի մասնակցության հրավեր

27 փետրվար 2019

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը համաձայն 2019 թվականի փետրվարի 26-ին ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի խորհրդի հովանու ներքո ստեղծված «www.antitrafficking.am» կայքէջի պահպանման և թարմացման մասին տրված հայտարարության հրավիրում է Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպություններին մասնակցելու  դրամաշնորհային մրցույթին:

Մասնակցության հայտը, ինչպես նաև հայտին կցվող ֆինանսական նախահաշիվը անհրաժեշտ է ներկայացնել համաձայն կից ներկայացվող ձևաչափերի:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Համաձայն ՀՀ Կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի № 105-Ն որոշման 4-րդ կետի՝ ՀՀ Կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի № 441-Ն որոշումը ուժը կորցրած է ճանաչվել:

Մրցույթի ֆորմալ պահանջներին բավարարելու համար կազմակերպությունը ծրագրային հայտի (ձևը կցված է) հետ միաժամանակ պետք է կցի`

1. Ծրագրերի ապրանքների, ծառայությունների և աշխատանքների նվազագույն գները (միավորի արժեքը) որոշելու համար իրականացրած առնվազն 3 գնային հարցումները` ընտրելով ամենաէժան առաջարկված գինը: Գնային հարցում համարվում են Ձեր հարցման հիման վրա տրված գրավոր կնքված/ստորագրված (կնիքի բացակայության դեպքում) և ստորագրված պաշտոնական գնային առաջարկները կամ գնացուցակ (pricelist առկայության դեպքում), որը պետք է ներբեռնել էլեկտրոնային կայքէջերից: Գնային հարցումները չեն կարող համարվել իրականացված, եթե դրանք ներկայացվում են հղման տեսքով (link): Գնային հարցման արդյունքները հանդիսանում են ծրագրային հայտի հավելված, որը անհրաժեշտ է ներկայացնել ծրագրային հայտի հետ:

2. Ծրագրի նախահաշվի xls ֆայլը (կցվում է):

3. Ծրագրի իրականացման ժամանակացույցը (Գանտի աղյուսակի տեսքով, ձևաչափը կցվում է):

4. Կազմակերպության կանոնադրությունը:

Խնդրում ենք ծրագրային հայտի նախահաշիվը և ժամանակացույցը լրացնել հայտարարության հետ կցված ձևաչափում: Ձեր կողմից խմբագրված, ձևափոխված կամ այլ ֆորմատով լրացված համապատասխան ձևաչափերը համարվելու են ֆորմալ պահանջների խախտումներ:

Ծրագրային հայտերի ներկայացման վերջնաժամկետից ուշ, ինչպես նաև ծրագրերի ներկայացման վերոնշյալ ֆորմալ պահանջին չբավարարող ծրագրային հայտերը կմերժվեն, և էլեկտրոնային փոստով կտեղեկացվեն դիմումատու կազմակերպությանը:

Ծրագրային հայտերի նախահաշիվների լրացման կարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, հեռ.՝ 011 54-69-31:

Մրցույթի մասնակցից պահանջվող որակավորման չափանիշներն են՝

ü Կազմակերպության կանոնադրությունը (պատճենը), գրանցման վկայական (պատճենը):

ü Ծրագրի հիմնական աշխատակազմի մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում մասնագիտական փորձը հավաստող տեղեկատվություն (նյութեր, հոլովակներ և այլն):

ü Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում  իրականացրած ծրագրերի կամ միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն: Նկարների, տեղեկագրերի և այլ տեղեկատվության առկայությունը կդիտվի որպես առավելություն:

Դրամաշնորհի շրջանակներում անհրաժեշտ է ապահովել կայքէջի 8 հիմնական բաժինների պարբերական թարմացումը, տեխնիկական ու հակերային հարձակումների դեմ տարվող աշխատանքների վերահսկողությունը, այդ թվում՝

«Նորություններ» բաժնում

Բաժնի սպասարկման ժամանակահատվածում հիմնական բաժինները պետք է թարմացվեն առնվազն հետևյալ չափաբաժիններով.

«Նորություններ»՝ 30 նորություն, (վերնագիր + ամսաթիվ + ժամ + համառոտագրում + տեքստ + նկար): Տեխնիկական լուծումները թույլ են տալիս նորությունները դասակարգել ըստ բնույթի և ժամանակագրության, օրինակ` ամենից շատը կարդացված նորություն, կարևոր նորություն և այլն:

Նորությունները հիմնականում տեղադրվելու են նաև անգլերեն տարբերակում:

«Օրենսդրություն»

Այս բաժինը անդրադարձ կկատարի բոլոր տեղեկան և միջազգային օրենսդրական փոփոխություններին։

«Հաշվետվություններ»

Բաժնում կտեղադրվեն կառավարության, հասարակական և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված գործունեության մասին ամենատարբեր հաշվետվություններ։ Այդ թվում.

Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի խորհրդում ընդգրկված նախարարությունների և գերատեսչությունների տարեկան և ընթացիկ հաշվետվությունները։

Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի խորհրդին կից աշխատանքային խմբում ընդգրկված հասարակական կազմակերպությունների տարեկան և ընթացիկ հաշվետվությունները։

ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան հաշվետվությունը։

Եվրոպայի խորհրդի մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբի (ԳՐԵՏԱ-ի) հաշվետվությունը։

 «Նյութեր թրաֆիքինգի մասին»

Բաժնի 9 ենթաբաժինները՝ «Ինչպես խուսափել», «Երեխաների թրաֆիքինգ», «Ձեռնարկներ-ուղեցույցներ», «Ներկայացումներ», «Տեսանյութեր», «Ցուցասրահ», «Պաստառներ», «Ռադիոնյութեր», «Իրազեկող խաղեր», «Հրապարակումներ ԶԼՄ-ներում» - կթարմացվեն ամենատարբեր տեքստային և աուդիո-վիզուալ տեղեկատվական նյութերով՝ ինչպես խուսափել թրաֆիքինգից, ինչպես նաև բոլոր այն տեղեկատվությունը, թե ինչ աջակցություն կարող է ստանալ թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձը։

«Հետադարձ կապ»

Հետադարձ կապի միջոցով ստացված տեղեկատվությունը անմիջապես կփոխանցվի համապատասխան կազմակերպություն խնդրին լուծում տալու նպատակով և ստացված պատասխանը կփոխանցվի օգտատիրոջը։ Կշարունակվի կայքի թեժ գծերի համարների տրամադրումը։

«Հարց ու պատասխան»

Կայքի այս ծառայությունը կշարունակի հնարավորություն տալ օգտատերերին հարց ուղղել փորձագետներին և ստանալ ճշգրիտ պատասխան։

«Բաժանորդագրություն»

Այս ծառայությանը դիմող ցանկացած օգտատեր կգրանցվի կայքի բազայում և ավտոմատ կստանա կայքի բոլոր նյութերի թարմացումները։

«Գիտելիքների գնահատում»

Կշարունակվի այս ծառայության թարմացումը, որը հնարավորություն է տալիս ցանկացած օգտատիրոջ ինքնուրույն ստուգել մարդկանց թրաֆիքնգի մասին իր գիտելիքները ստանալ ինչպես գնահատական, այնպես էլ խորհուրդ ինչպես խորացնել գիտելիքները կայքի միջոցով։

«Աշխատանքային խմբի անդամներ»

Կշարունակվի այս բաժնում ընդգրկված 23 կազմակերպությունների մասին տեղեկատվությունների թարմացումները։ 

Դրամաշնորհի շրջանակներում անհրաժեշտ է ապահովել նաև Կայքէջի դոմեյնի վարձակալությունը՝ հայկական և միջազգային հասանելիությամբ:

Հայտի կազմման լեզուն հայերենն է (ներառյալ նաև կցվող փաստաթղթերը): Հայտերն ընդունվում են մինչև 2019 թվականի մարտի 26-ը, ժամը 12:00 ներառյալ: Ծրագրի մեկնարկը պետք է նախատեսել  2019 թվականի  ապրիլի 11-ից, ավարտը ոչ ուշ քան դեկտեմբերի 15-ը: Հայտը ներկայացվում է մրցութային հանձնաժողովի քարտուղարին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (ք. Երևան, Աբովյան 9, 227 սենյակ, 2-րդ հարկ (խնդրում ենք ներկայանալ անձնագրով և հանձնել անձամբ):

Մրցույթի փաստաթղթերի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար կարող եք գրավոր դիմել մրցութային հանձնաժողովի նախագահ Թ. Թորոսյանին:

Հայտերը բացվում են 2019 թվականի մարտի 26-ին ժամը 14:30-ին` հայտերի բացման նիստում: Մասնակիցը կարող է ներկա գտնվել հանձնաժողովի բացման նիստերին:

Հայտերի գնահատման ձևաչափը կքննարկվի հանձնաժողովի նիստին: Հայտերը գնահատվելու են ըստ մասնակիցներից պահանջվող որակավորման չափանիշների և ըստ ծրագրային հայտերի:

Հանձնաժողովի անդամները հայտերի բացման նիստում որոշված ժամկետում մրցույթի հրավերով սահմանված կարգով գնահատում են մրցույթի մասին հայտերը և գնահատման թերթիկներում համապատասխան նշումներ կատարելու միջոցով հայտերի վերաբերյալ եզրակացություն են տալիս ու ստորագրում և քարտուղարին են փոխանցում գնահատման թերթիկների մեկական օրինակները:

Մրցույթի արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի ամփոփիչ նիստում` հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված գնահատման թերթիկների հիման վրա: Հանձնաժողովն ընդունում է որոշում այն կազմակերպության (կազմակերպությունների) ցանկը հաստատելու մասին, որի հետ կարող է կնքվել դրամաշնորհի տրամադրման` նվիրաբերության պայմանագիր, և այն կազմակերպության (կազմակերպությունների) մասին, որի հետ չի կարող կնքվել նման պայմանագիր:

Մրցույթը չկայացած է հայտարարվում, եթե`

ա) հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին.

բ) ոչ մի հայտ չի ներկայացվել.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված դրամաշնորհների տրամադրման կարգի 34-րդ կետով նախատեսված դեպքերում պետական մարմնի ղեկավարը չի հաստատում հանձնաժողովի որոշումը:

Կից ներկայացնում ենք հայտի, ծրագրի իրականացման ժամանակացույցի, նախահաշվի ձևերը, ինչպես նաև կնքվելիք պայմանագրի նախագիծը:

Բեռնել Բեռնել Բեռնել Բեռնել
Ետ գնալ