ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դրամաշնորհային մրցույթ՝ 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար

22 ապրիլ 2019

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը  հայտարարում է 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում 2019 թվականի երկրորդ եռամսյակի դրամաշնորհային մրցույթ:


Մրցույթների նպատակն է՝ երիտադասարդական հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունների խթանումը և նրանց մասնակցությունը երիտասարդական քաղաքականության իրականացման բոլոր փուլերում:

Հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ տրվում են համաձայն Հայաստանի


Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին»  N 1937-Ն որոշման:

«ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում ՀՀ 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաքում գործող հասարակական կազմակերպություններին դրամաշնորհների հատկացման մրցույթի ծրագրերի համար դրամաշնորհների չափը սահմանվում է մինչև 500 000 ՀՀ դրամ:


Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունները:


Հայտերն ընդունվում են 2019 թվականի ապրիլի 22-ից մինչև մայիսի 22-ը ժամը 12:00-ը ներառյալ:


Հայտը ներկայացվում է սոսնձված, կնքված և ստորագրված առանձին ծրարով և էլեկտրոնային կրիչով: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և մեկ կրկնօրինակից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ», ինչպես նաև «ՀՀ 2019 թվականի մայրաքաղաք» բառերը:


Հայտը ներկայացվում է մրցութային հանձնաժողովի քարտուղարին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (ք. Երևան, Աբովյան 9, 227 սենյակ, 2-րդ հարկ (խնդրում ենք ներկայանալ անձնագրով և հանձնել անձամբ):

Մասնակիցը չի կարող նույն մրցույթին ներկայացնել մեկից ավելի հայտ: Հայտերը գրանցվում են առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը: Քարտուղարը մասնակցին տալիս է հայտն ընդունելու մասին տեղեկանք:


Սահմանված կարգի պահանջներին ոչ համապատասխան ներկայացված հայտերը, ինչպես նաև հայտեր ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո տրված հայտերն առանց բացվելու մերժվում են և վերադարձվում դրանք ներկայացնողներին:

Մասնակիցը մինչև հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտն իրավունք ունի փոխելու կամ հետ վերցնելու իր հայտը:


Հայտը փոփոխվում է ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը:

Հայտերը բացվում են 2019 թվականի մայիսի 22-ին ժամը 14:30-ին` հայտերի բացման նիստում:

Մասնակիցը կարող է ներկա գտնվել հանձնաժողովի բացման նիստերին:

Մրցույթի հրավերին ծանոթանալու համար կարող եք այցելել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքէջի http://msy.am/haytararoutyounner/hraviroum-enq-masnakcel--hh-tarva-eritas.html հղումով:

Մրցույթի հրավեր չստանալը չի կարող հիմք հանդիսանալ մասնակցի հայտը չընդունելու համար:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ


Համաձայն ՀՀ Կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի № 105-Ն որոշման 4-րդ կետի՝ ՀՀ Կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի № 441-Ն որոշումը ուժը կորցրած է ճանաչվել:


Մրցույթի ֆորմալ պահանջներին բավարարելու համար կազմակերպությունը ծրագրային հայտի հետ միաժամանակ պետք է կցի`


1.Ծրագրերի ապրանքների, ծառայությունների և աշխատանքների նվազագույն գները (միավորի արժեքը) որոշելու համար իրականացրած առնվազն 3 գնային հարցումները` ընտրելով ամենաէժան առաջարկված գինը: Գնային հարցում համարվում են Ձեր հարցման հիման վրա տրված գրավոր կնքված/ստորագրված (կնիքի բացակայության դեպքում) և ստորագրված պաշտոնական գնային առաջարկները կամ գնացուցակ (pricelist առկայության դեպքում), որը պետք է ներբեռնել էլեկտրոնային կայքէջերից: Գնային հարցումները չեն կարող համարվել իրականացված, եթե դրանք ներկայացվում են հղման տեսքով (link): Գնային հարցման արդյունքները հանդիսանում են ծրագրային հայտի հավելված, որը անհրաժեշտ է ներկայացնել ծրագրային հայտի հետ:


2.Ծրագրի նախահաշվի xls ֆայլը :


3.Ծրագրի իրականացման ժամանակացույցը (Գանտի աղյուսակի տեսքով):

Խնդրում ենք ծրագրային հայտը, նախահաշիվը և ժամանակացույցը լրացնել հրավերի տեքստում կցված ձևաչափում: Ձեր կողմից խմբագրված, ձևափոխված կամ այլ ֆորմատով լրացված համապատասխան ձևաչափերը համարվելու են ֆորմալ պահանջների խախտումներ:


Ծրագրային հայտերի ներկայացման վերջնաժամկետից ուշ, ծրագրի մեկնարկի և ավարտի ժամկետի խախտմամբ, ինչպես նաև ծրագրերի ներկայացման վերոնշյալ ֆորմալ պահանջին չբավարարող ծրագրային հայտերը կմերժվեն, և էլեկտրոնային փոստով կտեղեկացվեն դիմումատու կազմակերպությանը:


Ծրագրային հայտերի նախահաշիվների լրացման կարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, հեռ.՝ 011 54-69-31:


Ծրագրերի իրականացման ժամանակ հասարակական կազմակերպությունները պարտավոր են համաձայն 2016թ.-ի դեկտեմբերի 16-ի «Գնումների մասին» ՀՀ օրենքի հոդված 2-ի Զ կետի՝ ծրագրի ծախսերն իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի՝ իրականացվելիք գնումների վերաբերյալ պայմանագրերի կնքումց  7 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակման համար ներկայացնել հաշվետվություն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն:



 

 

 

 

Ետ գնալ