ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն՝ Ղազախստանի Հանրապետության Ալմատի քաղաքում տեղի ունենալիք ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության ֆորումին մասնակցելու մասին

03 օգոստոս 2018
2018 թ. սեպտեմբերի 12-14-ը Ղազախստանի Հանրապետության Ալմատի քաղաքում տեղի է ունենալու ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության ֆորում, որին հրավիրված է մասնակցելու նաև Հայաստանի Հանրապետության 5 հոգուց կազմված պատվիրակությունը: 

Ֆորումի հիմնական նպատակն է ստեղծել քննարկումների հարթակ և ձևավորել միջմշակութային երկխոսություն ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդական կազմակերպությունների առաջնորդների, երիտասարդ ձեռներեցների, կամավորների ստեղծագործող երիտասարդների, երիտասարդ պատգամավորների և երիտասարդական քաղաքականության համար պատասխանատու պետական մարմինների ներկայացուցիչների համար: Ֆորումի մասնակիցների կեցության և սննդի ծախսերը հոգում են կազմակերպիչները, իսկ ճանապարհածախսը՝ մասնակիցները: Ֆորումի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ կից ֆայլերից: 

Ֆորումին մասնակցելու ցանկություն ունեցող և իրենց ճանապարհածախսը հոգալու պատրաստ երիտասարդական կազմակերպությունների առաջնորդները, երիտասարդ ձեռներեցները, կամավորները, ստեղծագործող երիտասարդները և երիտասարդ պատգամավորները կարող են մինչև 2018 թ. օգոստոսի 9-ը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության 220 սենյակ (հեռ.՝ 011 54 69 31) ներկայացնել՝ 
• անձնագրի պատճեն, 
• երաշխավորագիր գործուղող կազմակերպությունից,
• հետաքրքրության նամակ,
• իրենց ընտրած քննարկման հարթակի թեմայի վերաբերյալ դրույթներ, դիտարկումներ:

Թեկնածուների ընտրությունը կկատարվի ըստ ներկայացված փաստաթղթերի և հարցազրույցի արդյունքի:
Բեռնել Բեռնել Բեռնել
Ետ գնալ