Հարց 1: Հայաստանում ո՞ր մարզաձևերն են ավելի շատ նախարարության կողմից ուշադրության արժանանում:
- Անխտիր բոլոր մարզաձևերն էլ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում են, այդ թվում նաև ոչ օլիմպիական մարզաձևերը։ Ոչ մի մարզաձևի համար բացառություն չի արվում: Ֆեդերացիաները, լինելով ինքնուրույն հասարակական կազմակերպություններ, առաջնորդվում են իրենց կանոնադրությամբ, սակայն սերտորեն համագործակցում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ:
Հարց 2: Ինչպե՞ս է կատարվում ֆեդերացիաների ֆինանսավորումը:
- Պետական բյուջեից գումար է հատկացվում 32 մարզական ֆեդերացիաների: Այդ հատկացումները աջակցություն են պետության կողմից: Իսկ ֆեդերացիայի լիարժեք ֆինանսավորում պետք է ապահովի ֆեդերացիայի նախագահությունը՝ նախագահի ղեկավարությամբ:
Հարց 3: Ինչքանո՞վ է նախարարությունը գործունեություն ծավալում մարզերում:
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը բնականաբար ակտիվ աշխատանք է ծավալում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ սերտորեն համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ:
Հարց 4: Ի՞նչ աշխատանքներ են տարվում Հայաստանում գեղասահքի զարգացման ուղղությամբ:
- 2015 թվականի դեկտեմբեր ամսին գործում է Իրինա Ռոդնինայի անվան սահադաշտը, որը մեծ խթան է հանդիսանում Հայաստանում գեղասահքի զարգացման համար:
Հարց 5: Բանակում ծառայության մեջ գտնվող մեր մարզիկները ինչպե՞ս կարող են մասնակցել միջազգային մրցաշարերի:
Հարց 6: Ինչպե՞ս կարող ենք տեղեկանալ Հայաստանի Հանրապետությունում գործող մարզադպրոցների մասին:
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքի «Սպորտ» բաժնի «Մարզադպրոցներ» ենթաբաժնում տեղադրված են հանրապետության ամբողջ տարածքում գործող օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևերն ընդգրկող մարզադպրոցների տվյալները:
Հարց 7: Ի՞նչ կարգով է ՀՀ Նախագահի անվանական թոշակ հատկացվում բարձր ցուցանիշների հասած մարզիկներին ու նրանց մարզիչներին:
- ՀՀ հավաքական թիմերի (ներառյալ՝ հաշմանդամային սպորտը) կազմում օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին խրախուսելու և սպորտին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ Նախագահի 2009 թվականի հունվարի 14-ի ՆԿ-1-Ն կարգադրության համաձայն հատկացվում է ՀՀ Նախագահի անվանական թոշակ։
Հարց 8: Ի՞նչ խնդիր է իրականացնում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը երիտասարդական պետական քաղաքականության ոլորտում:
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության խնդիրը երիտասարդական պետական քաղաքականության համակարգումն ու իրականացումն է:
Ըստ այդմ՝ վերջին մի քանի տարիներին որպես սկզբունք որդեգրվել է փաստարկված քաղաքականության վարումը, հետազոտական աշխատանքների, ուսումնասիրությունների միջոցով իրական կարիքի վերհանումը և դրանց համապատասխան լուծումների առաջարկումը:
Հարց 9: Ո՞րն է «Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի նպատակը:
- 2013 թվականից իրականացվող «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի գլխավոր նպատակն է՝ 1) խթանել Հայաստանի Հանրապետության մարզերի համաչափ զարգացումը. 2) զարգացնել երիտասարդական նախաձեռնողականության, երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքների միջև բարեխիղճ և գործընկերային հարաբերությունները` ինչպես տեղական և հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում. 3) խրախուսել Հայաստանի Հանրապետության քաղաքային իշխանություններին՝ տեղական մակարդակում մշակելու երիտասարդական քաղաքականության իրականացման արդիական և արդյունավետ մոդել. 4) նպաստել մարզերում երիտասարդական կազմակերպությունների և ենթակառույցների զարգացմանը:
Երիտասարդական մայրաքաղաքում են հիմնականում իրականացվում տվյալ տարվա երիտասարդական պետական քաղաքականության առանցքային ծրագրերը:
Այս ծրագրի կայացումը, ըստ էության, վաղօրոք նախանշված մարզակենտրոն քաղաքականության իրականացման լավագույն վկայությունն է:
Հարց 10: Ի՞նչ ընթացքի մեջ է գտնվում ՀՀ կառավարության կողմից ընդունված «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը:
- «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրին սկիզբ է դրվել 2010 թվականի սկզբին։ Ընթացքում կատարվել են լրացումներ` հաշվի առնելով կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները:
Հարց 11: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ինչպե՞ս են տրամադրվում ուղևորության դրամաշնորհները:
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 16-30 տարեկան երիտասարդներին որպես ուղևորության դրամաշնորհ է տրամադրում միայն ավիատոմսը:
Ուղևորության դրամաշնորհ ստանալու համար միջոցառման մասնակիցները Նախարարություն դիմում պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի
2015 թվականի օգոստոսի 26-ի № 189-Ա/1 հրամանով հաստատված կարգին և դիմումի ձևին համապատասխան:
Հարց 12: Ինչպե՞ս է կատարվում քաղաքացիների ընդունելությանը Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մոտ:
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի կողմից քաղաքացիների ընդունելությունը կատարվում է յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը:
Քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգին համապատասխան՝ քաղաքացիները նախապես գրանցվում են տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում, իսկ ընդունելության օրվա և ժամի մասին նրանց տեղեկացվում է ընդունելության օրից առնվազն մեկ օր առաջ: