ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր

Ողջունում եմ ձեզ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ինտերնետային պաշտոնական կայքում: 
Այստեղ դուք կարող եք ծանոթանալ մեր մարզական ձեռքբերումներին, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, ինչպես նաև երիտասարդության հարցերի ոլորտներում պետական ծրագրերի իրականացման ընթացքին, կատարվող աշխատանքներին, ամենօրյա թարմացվող նորություններին: Կայքում տեղադրված է նաև անհրաժեշտ տեղեկատվություն սպորտի և երիտասարդության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի, նախարարության ընթացիկ գործունեության, ղեկավար անձնակազմի և ստորաբաժանումների մասին: Մեր կայքի միջոցով կտեղեկանաք Հայաստանի սպորտի պատմության, օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի հայ չեմպիոնների, ինչպես նաև մարզական ֆեդերացիաների և կառույցների մասին տեղեկատվությանը: 
Հուսով եմ, որ այստեղ դուք կգտնեք սպորտին և երիտասարդությանն առնչվող ձեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ: