ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչության պետը մասնակցել է Արևելյան գործընկերության բազմակողմ համագործակցության 4-րդ պլատֆորմին

22 հունիս 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը մասնակցել է Բրյուսելում տեղի ունեցած Արևելյան գործընկերության բազմակողմ համագործակցության 4–րդ պլատֆորմի («Շարժունակություն և մարդկանց միջև շփումներ») հանդիպմանը, որտեղ հանդես է եկել երիտասարդների զբաղվածության ժամանակակից մարտահրավերների վերաբերյալ ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրների ուսումնասիրությունը և դրանց լուծմանն ուղղված ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության քայլերը:
Ավելին

Նախարարը հյուընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային

22 հունիս 2018
Նախարար Լևոն Վահրադյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Ավելին

Նախարարն ընդունել է Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահության անդամներին

22 հունիս 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն ընդունել է Հայաստանի պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) ֆեդերացիայի նախագահության անդամներին՝ ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանին և ֆեդերացիայի պատվավոր անդամ, երգիչ Հարութ Բալյանին:
Ավելին

Հայտարարվում է դրամաշնորհային մրցույթ՝ ՀՀ 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաք Իջևանում գործող երիտասարդական ՀԿ-ների համար

22 հունիս 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Իջևան քաղաքում գործող երիտասարդական ՀԿ-ների համար հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` Իջևանում ծրագրեր իրականացնելու նպատակով:
Ավելին

Նախարար Վահրադյանն ընդունել է ՀՀ և ՌԴ ցատկացանցի ֆեդերացիաների ներկայացուցիչներին

21 հունիս 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ցատկացանցի (բատուտ) ֆեդերացիաների ներկայացուցիչներին՝ հայկական ազգային ցատկացանցի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Ֆահրադյանի և ՌԴ բատուտի ֆեդերացիայի փոխնախագահ Օլեգ Եմելյանովի գլխավորությամբ:
Ավելին

Մեկնարկել է կույր շախմատիստների տղամարդկանց անհատական ՀՀ առաջնության եզրափակիչ փուլը

21 հունիս 2018
Այսօր Հայաստանի կույրերի միավորման Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան դահլիճում մեկնարկել է կույր շախմատիստների տղամարդկանց անհատական Հայաստանի Հանրապետության առաջնության եզրափակիչ փուլը:
Ավելին

Նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը մասնակցել է «Հնարավորություններ երիտասարդներին» տոնավաճառին

20 հունիս 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանն այսօր մասնակցել է «Հնարավորություններ երիտասարդներին» տոնավաճառ միջոցառմանը և հանդես է եկել ելույթով:
Ավելին