ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Ավարտվել է սամբոյի երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությունը

17 հոկտեմբեր 2017
Հոկտեմբերի 16-ին Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվել է սամբոյի աշխարհի երիտասարդների և պատանիների առաջնությունը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող սամբիստները կարողացան նվաճել ութ մեդալ՝ մեկ ոսկե, երեք արծաթե և չորս բրոնզե մեդալ:
Ավելին

Մեկնարկում են հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների սպարտակիադայի ծրագրով անցկացվող հնգամարտի և վոլեյբոլի մրցումները

17 հոկտեմբեր 2017
Այսօր մեկնարկել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների սպարտակիադայի ծրագրով անցկացվող հնգամարտի մրցումների եզրափակիչ փուլը, որին մասնակցում է 120 աշակերտ:
Ավելին

Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է վոլեյբոլի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահի հետ

17 հոկտեմբեր 2017
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է վոլեյբոլի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բորիչիչին:
Ավելին

Մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը

16 հոկտեմբեր 2017
Հոկտեմբերի 15-ից 21-ը Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը Հայաստանի Հանրապետությունը ներկայացել է Հայաստանի ծանրամարտի մինչև 20 (Մ 20) և մինչև 23 (Մ 23) տարեկան տղաների և աղջիկների հավաքականներով:
Ավելին

Արթուր Ալեքսանյանը և Լիլի Սարգսյանը ներկա են գտնվել ամենշաբաթյա անվճար մարզումներին

16 հոկտեմբեր 2017
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Կյանքը՝ սպորտի ռիթմով» առավոտյան մասսայական մարզումներին ներկա են գտնվել օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և 2017 թվականի «Միսս Արմենիա» մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանը: Մարզումներին մասնակցել են հարյուրից ավելի մարզվողներ:
Ավելին

Ժորա Հովհաննիսյանը` վետերանների ըմբշամարտի աշխարհի առաջնության չեմպիոն

16 հոկտեմբեր 2017
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտվել է վետերանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ 62 կգ քաշային կարգում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Ժորա Հովհաննիսյանը դարձել է աշխարհի չեմպիոն: Նա եզրափակչում 9:1 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հեջ Նելսոնին:
Ավելին

Հայտնի են 2017 թվականի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների սպարտակիադայի բասկետբոլի մրցումների հաղթողները

13 հոկտեմբեր 2017
Երևանում՝ «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության մշակույթի պալատում, այսօր կայացել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով բասկետբոլի տղաների և աղջիկների հանրապետական փուլի եզրափակիչ մրցումները:
Ավելին