ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը մասնակցել է «Հնարավորություններ երիտասարդներին» տոնավաճառին

20 հունիս 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանն այսօր մասնակցել է «Հնարավորություններ երիտասարդներին» տոնավաճառ միջոցառմանը և հանդես է եկել ելույթով:
Ավելին

Նախարարը հյուրընկալել է ՌԴ երիտասարդական հանրային պալատի ներկայացուցիչներին

20 հունիս 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության երիտասարդական հանրային պալատի ներկայացուցիչներին: Քննարկվել են երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր, նախանշվել առաջիկա անելիքները:
Ավելին

Սարգիս Սարգսյանը՝ խուլ ըմբիշների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

19 հունիս 2018
Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր քաղաքում կայացած խուլ ըմբիշների աշխարհի 5-րդ առաջնությունում հունա-հռոմեական ըմբիշ 60 կգ քաշային Սարգիս Սարգսյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Ավելին

Պարզաբանում - Նվեր Ծառուկյանը՝ որպես ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում անվճար հիմունքներով սովորող ուսանող է ստացել տարկետման իրավունք

19 հունիս 2018
Ավելորդ շահարկումներին վերջ տալու նպատակով ներկայացնում ենք ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հիմնավորումը, որը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Ավելին

Նախարարն ընդունել է 4-ամյա ռեկորդակիր Ալեքսան Խաչատրյանին

19 հունիս 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր ընդունել է մարտական կարատեի ազգային ֆեդերացիայի 4-ամյա սան Ալեքսան Խաչատրյանին, որը 36 րոպեում կատարել է 1155 կքանստում՝ սահմանելով հանրապետության նոր ռեկորդ:
Ավելին

Հանրապետության լավագույն մարզական նախադպրոցական հաստատությունը կորոշվի հունիսի 22-ին

18 հունիս 2018
Հունիսի 22-ին «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ-ում (նախկին «Միկա» մարզահամալիր) տեղի կունենա ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի եզրափակիչ փուլը՝ Հայաստանի Հանրապետության 10 մարզերը, Երևան քաղաքը և Արցախի Հանրապետությունը ներկայացնող 12 լավագույն նախադպրոցական հաստատությունների մասնակցությամբ:
Ավելին

Հանդիպում «Վորլդ Վիժնի» հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ

15 հունիս 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանն այսօր հանդիպել է «Վորլդ Վիժն-Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են երիտասարդական պետական քաղաքականության ոլորտում նախարարության կողմից իրականացվող ծրագրերի և «Վորլդ Վիժնի» կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող երիտասարդական ծրագրերի համատեղելիության հնարավորությանը, ծրագրերի իրականացման ընթացքում համագործակցությանը, ինչպես նաև հնարավոր նոր համագործակցությունների հաստատմանը վերաբերվող հարցեր: Ք. Ասատրյանը կարևորել է երիտասարդների համար կրթություն-գործատու կապը սերտացնելու ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացման հարցը և նշել, որ այդ նպատակով նախատեսում է քննարկումներ ունենալ մյուս գերատեսչությունների ղեկավարների և ոլորտի պատասխանատուների հետ: Նա նաև հայտնել է, որ սկսելու է իր մարզային այցելությունները՝ տեղերում երիտասարդական հասարակական կազմակերպությունների և ոչ ֆորմալ երիտասարդական խմբերի հետ ծանոթանալու համար:
Ավելին