ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություններ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2017» ծրագրի մեկնարկի մասին

08 նոյեմբեր 2017
Ծրագրի նպատակն է հանրային կյանքին երիտասարդների մասնակցության խթանումը, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության մակարդակի բարձրացումը, որն իրականացվում է տվյալ տարվա ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդների, երիտասարդական խմբերի և երիտասարդական հասարակական կազմակերպությունների խրախուսման, նրանց ձեռքբերումների արժեւորման միջոցով:
Ավելին

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթ

08 նոյեմբեր 2017
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության (այսուհետ` Նախարարություն) կողմից անցկացվում է Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթը (այսուհետ` Մրցույթ): Մրցույթի մասնակիցների առաջադրումը (շրջանակը) որոշվելու է հետևյալ ընթացակարգով.
Ավելին

Հայտարարություն 2018 թվականին Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում (ներառյալ՝ հաշմանդամային սպորտը) օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակ նշանակելու գործընթաց սկսելու մասին

07 նոյեմբեր 2017
ՀՀ Նախագահի 2009 թվականի հունվարի 14-ի ՀՀ Նախագահի 2009 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում (ներառյալ՝ հաշմանդամային սպորտը) Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակ հատկացնելու մասին» ՆԿ-1-Ն կարգադրության համաձայն անվանական թոշակի նշանակման 2018 թվականի գործընթացը սկսելու նպատակով մինչև ս. թ. դեկտեմբերի 5–ը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ներկայացնել թեկնածուների փաստաթղթերը` ստորև ներկայացված 1,2,3,4,5,6 ձևերին համապատասխան, ինչպես նաև մարզական արդյունքը հաստատող փաստաթուղթը (մրցումների արձանագրությունները):
Ավելին

Հրավիրում ենք հայ-ռուսական երիտասարդական երրորդ համաժողովին

27 հոկտեմբեր 2017
2017 թվականի նոյեմբերի 15-18-ը Հայաստանի Հանրապետության երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանին կից Աղվերան հանգստյան գոտում կկայանա հայ-ռուսական երիտասարդական երրորդ համաժողովը:
Ավելին

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

23 հոկտեմբեր 2017

Ավելին

Հայտարարվում է մրցույթ՝ Չարենցավանում ծրագրեր իրականացնելու նպատակով

12 սեպտեմբեր 2017
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Չարենցավան քաղաքում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` Չարենցավանում ծրագրեր իրականացնելու նպատակով:
Ավելին

Նախարարությունը հայտարարում է երիտասարդական աշխատողի վերապատրաստման դասընթացի մասնակիցների ընտրության մրցույթ

12 սեպտեմբեր 2017
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից երիտասարդական աշխատողների եւ փորձագետների համար իրականացվող երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագրի առաջին՝ բազային փուլը կկայանա 2017 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
Ավելին