Հայտարարություն՝ սպորտի ոլորտի 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտի նախագծի հանրային քննարկման վերաբերյալ
11 հունիս 2019
Հայտնում ենք, որ ք. Երևան, Աբովյան 9 հասցեում գտնվող նախկին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում սույն թվականի հունիսի 14-ին՝ ժամը 12.00-ին, տեղի կունենա սպորտի ոլորտի 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ներառյալ 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման) հայտի նախագծի հանրային քննարկում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլ շահագրգիռ անձանց ներգրավմամբ: