ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դրամաշնորհային ծրագրեր

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2010 թվականի հուլիսի 1-ից գործարկել է առցանց դրամաշնորհային համակարգը (www.cragrer.am): 

Երիտասարդական պետական քաղաքականության նպատակների և գերակայությունների իրականացման գործընթացում համակարգը ներդրվել է, որպես երիտասարդական հասարակական կազմակերպությունների մասնակցության ընդլայնման, սակավ միջոցների նպատակային կառավարման, երիտասարդական հասարակական կազմակերպությունների հետ փոխգործակցու թյան խորացման, նրանց նախաձեռնությունների խթանման և աջակցության, հանրային վստահության բարձրացման արդիական և արդյունավետ գործիք: 

Առցանց դրամաշնորհային համակարգի միջոցով երիտասարդական կազմակերպությունները գրանցվում են համակարգում, որից հետո նրանք, ըստ սահմանված ժամկետների և պահանջների, կարող են ներկայացնել դրամաշնորհային ծրագրերի հայտ: 

Ներկայացված ծրագրերը գնահատվում են համապատասխան փորձագետների կողմից, ովքեր համակարգում գրանցվում են առցանց և հետագայում նույնպես առցանց գնահատում դրամաշնորհային ծրագրերի առկա հայտերը: 

Ֆինանսավորում ստացած ծրագրերի իրականացման ընթացքը և հաշվետվությունները (այդ թվում` նաև ֆինանսական) նույնպես ներկայացվում են համակարգի միջոցով: